14 Ապրիլի 2004, 465 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից տեխնիկական միջոցների և սարքավորումների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին հատկացնել 4,278.7 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, այդ թվում՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 2,173.7 հազ. դրամ, «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 1,335.0 հազ. դրամ և «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 770.0 հազ. դրամ: