Կառավարության որոշումներ

20 Ապրիլի 2006, 500 - Ն

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի — Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը — գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 52-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել թափոնների գոյացման, վերամշակման — օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել`

ա) թափոններ գոյացնող, վերամշակող — օգտահանող օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվությունների ձ—երը,

բ) ռեեստրի վարման գրքի ձ—ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: