Կառավարության որոշումներ

16 Մարտի 2006, 497 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱ- ՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետին, «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 1-ին ու 2-րդ կետերին — Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1927–Ն որոշման 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության — գիտության նախարարության կրթության պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կրթության — գիտության նախարարության կրթության պետական տեսչություն ստեղծելու — Հայաստանի Հանրապետության կառավարության

2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ փոփոխություն — լրացումներ կատարելու մասին» N 1927-Ն որոշման մեջ կատարել հետ—յալ փոփոխությունը`

որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետ—յալ խմբագրությամբ.

«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

Նախադպրոցական կրթության տեսչավորման բաժին

Հանրակրթության տեսչավորման բաժին

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության տեսչավորման բաժին

Գնահատման — վերլուծության բաժին»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: