Կառավարության որոշումներ

19 Հունվարի 2006, 480 - Ն

ԲԱՐՁՐ ԱԽՏԱԾԻՆ ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Թռչնագրիպի իրավիճակի բարդացման սպառնալիքի, ինչպես նա— Հայաստանի Հանրապետություն հատուկ վտանգավոր վարակի ներթափանցման ու տարածման կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) թռչնագրիպի բարձր ախտածին համավարակության հակազդման հակահամաճարակային միջոցառումների ազգային ծրագիրը ՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) բարձր ախտածին թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը համակարգող հանրապետական հակահամաճարակային — հակաէպիզոոտիկ հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման իրականացման նկատմամբ վերահսկողության իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։