6 Ապրիլի 2006, 473 - Ն
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՅՈՒ- ՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը 7,5 մլն յուան գումարի (ներառյալ փոխադրման ծախսերը) չափով որպես նվիրատվություն տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի — պահեստամասերի տնօրինումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը որպես նվիրատվություն տրամադրված 7,5 մլն յուան գումարի չափով 2006 թվականին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հասցեով ներկրված 51 միավոր հացահատիկահավաք կոմբայնները, այդ թվում` 16 փոքրածավալ — 35 միջին ծավալի, իրացնել բաց աճուրդով:
2. Սահմանել մեկ կոմբայնի` աճուրդով վաճառքի նվազագույն մեկնարկային գինը` փոքրածավալ կոմբայնի համար` 1,0 մլն դրամ, միջին ծավալի կոմբայնի համար` 3,5 մլն դրամ:
3. Սահմանել, որ`
ա) աճուրդի կազմակերպիչն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով.
գ) աճուրդով վաճառվող կոմբայնների իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին — սահմանված կարգով օգտագործվում գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար.
դ) առաջիկա 5 տարվա ընթացքում աճուրդով գնված կոմբայնի արտահանման դեպքում սեփականատերը պարտավոր է վճարել դրա իրական (ինվոյսային) — աճուրդային վաճառքի գների տարբերությունը՝ հանած շահագործման յուրաքանչյուր տարվա բնականոն մաշվածության գումարը՝ սահմանված նորմատիվային չափին համապատասխան.
ե) աճուրդն իրականացնող գործակալի կողմից կատարված ծախսերը հատուցվում են կոմբայնների իրացումից գոյացած միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով ապահովել կոմբայնների ստացումը, մաքսային ձ—ակերպումը, բեռնաթափումը, ապակոնսերվացումը, հավաքումը, կարգաբերումն ու պահպանումը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարին`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել աճուրդն իրականացնող գործակալ` նրա հետ կնքելով գործակալության պայմանագիր.
բ) սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական տեխնիկայի ստացման, մաքսային ձ—ակերպման, բեռնաթափման, ապակոնսերվացման, հավաքման, կարգաբերման — պահպանման ծախսերը փոխհատուցել սույն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետում նշված հատուկ հաշվից` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված ծախսերի նախահաշվի.
գ) 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետություն ներկրված կոմբայններն աճուրդով իրացնելու կարգը:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական տեխնիկան եռամսյա ժամկետում չիրացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրա հետագա տնօրինման վերաբերյալ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: