Կառավարության որոշումներ

4 Մայիսի 2006, 555 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՏԵՔՍՏԻ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒ- ԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստի — երաժշտության ընտրության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Uահմանել մեկական մրցանակ`

ա) օրհներգի տեքստի համար` 700 հազ. դրամի չափով.

բ) օրհներգի երաժշտության համար` 700 հազ. դրամի չափով:

2. Մրցույթի անցկացման, տեղեկատվության ապահովման, ընտրված տեքստի — երաժշտության հեղինակների վարձատրության համար Հայաuտանի Հանրապետության մշակույթի — երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 2000.0 հազ. դրամ՝ Հայաuտանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: