Կառավարության որոշումներ

20 Ապրիլի 2006, 511 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Նորաշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու — Նորաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին»

N 332-Ն որոշման մեջ կատարել հետ—յալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետում «1212.31» թիվը փոխարինել «1317.19», «1148.29» թիվը` «1086.69», «1108.19» թիվը` «1058.17», «31.48» թիվը` «16.98», «4.54» թիվը` «10.18», «0.04» թիվը` «0.01», «3.81» թիվը` «1.35» թվերով.

բ) որոշման 2-րդ կետից հանել «ջրային հողերի` 0.24 հեկտար» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: