11 Մայիսի 2006, 620 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող — Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետ—յալ լրացումները՝
ա) որոշման 1-ին կետը լրացնել հետ—յալ բովանդակությամբ նոր՝ «ժ» ենթակետով.
«ժ) արտադրողների մոտ առկա՝ «2004» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ալկոհոլային խմիչքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի».
բ) որոշման 2-րդ կետը լրացնել հետ—յալ բովանդակությամբ նոր՝ «ժա4» ենթակետով.
«ժա4) 2006 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված «2004» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ալկոհոլային խմիչքների իրացումը».
գ) որոշման 6-րդ կետը լրացնել հետ—յալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.
«թ) մինչ— 2006 թվականի հուլիսի 1-ը հաստատել «2004» թվագրված չօգտագործված — վնասված ալկոհոլային խմիչքների ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման — ոչնչացման կարգը — ապահովել այդ աշխատանքների կատարումը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։