27 Ապրիլի 2006, 618 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱ- ՔԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության մարզպետների — Եր—անի քաղաքապետի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների — ռեֆերենտների թիվը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Եր—անի քաղաքապետին)`
10-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել մարզպետարանի (Եր—անի քաղաքապետարանի) կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։