20 Ապրիլի 2006, 616 - Ն
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի
N 521-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի N 251 որոշմամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող սննդամթերքի բնաիրային չափերի)`
ա) սույն որոշման հավելվածում ընդգրկված սննդամթերքը ենթակա է պարտադիր հայերեն մակնշման` 2007 թվականի հունվարի 1-ից.
բ) սույն որոշման հավելվածում չընդգրկված սննդամթերքը ենթակա է պարտադիր հայերեն մակնշման` 2007 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: