Կառավարության որոշումներ

6 Ապրիլի 2006, 613 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ 2006/2007 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ- ՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ԲԱՐՁՐԱ- ԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետին ու «Բարձրագույն — հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2006/2007 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձ—ով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) 4142 — բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) 5573 ուսուցման տեղերն ըստ ուսումնական հաստատությունների — մասնագիտությունների՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2006/2007 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվում է երկաստիճան համակարգով (բակալավրիատ — մագիստրատուրա)` կիրառելով ուսանողական նպաստների հատկացման սկզբունքը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության — գիտության նախարարին՝

ա) երկշաբաթյա ժամկետում պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա հաստատել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի հիմունքներով (առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի) ուսուցմամբ հավելյալ ընդունելության տեղերը` ըստ ուսումնական հաստատությունների — մասնագիտությունների.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 — նոյեմբերի 27-ի N 756 որոշումներով հաստատված բնակավայրերի ցանկերում ընդգրկված սահմանամերձ, բարձր լեռնային — լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Եր—անի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի — Գորիսի պետական համալսարանի մանկավարժական մասնագիտությունների գծով հատկացված անվճար տեղերի (պետության կողմից ուսանողական նպաստների ձ—ով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) մինչ— 50 տոկոսի չափով կազմակերպել նպատակային ընդունելություն.

գ) համայնքների ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի — սպորտի պետական կոմիտեի հայտերի հիման վրա ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչական ֆակուլտետում անվճար տեղերի (պետության կողմից ուսանողական նպաստների ձ—ով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) մինչ— 30 տոկոսի չափով կազմակերպել նպատակային ընդունելություն` մարզադպրոցներում մարզիչներ աշխատելու համար.

դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության — Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ներկայացրած հայտերի հիման վրա կազմակերպել նպատակային ընդունելություն` Հայաստանի պետական ագրարային համալսարանի «310302 Անասնաբուժություն» — «310301 Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտություններին հատկացված տեղերի մինչ—

50 տոկոսի չափով:

4. Սահմանել, որ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգում ուսման վարձի չափը որոշում է տվյալ ուսումնական հաստատությունը:

5. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2006/2007 ուսումնական տարվա անվճար տեղերի (պետության կողմից ուսանողական նպաստների ձ—ով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) 10 տոկոսը` ըստ մասնագիտությունների, հատկացնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։