4 Մայիսի 2006, 611 - Ն
«ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 11-րդ գլխի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հայանտառ» պետական ոչ առ—տրային կազմակերպությանը «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների կողմից մինչ— 2005 թվականի հունիսի 7-ը կնքված անտառային հողերի վարձակալության պայմանագրերի կողմեր հանդիսացող անձանց հետ կնքել նախկինում կնքված պայմանագրերին համապատասխան տարածքների (կամ վարձակալի ցանկությամբ` դրանց մի մասի) վարձակալության պայմանագրեր (բացառությամբ Եր—ան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անտառային հողերի մասին կնքված պայմանագրերի):
2. Սահմանել, որ`
ա) պայմանագրեր կնքվում են այն անձանց հետ, որոնք «Հայանտառ» պետական ոչ առ—տրային կազմակերպության կողմից տեղեկացվելուց հետո` մեկամսյա ժամկետում ամբողջությամբ կկատարեն նախկինում կնքված պայմանագրերով ստանձնած` չկատարված պարտավորությունները.
բ) պայմանագրերի նոտարական վավերացման — պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են վարձակալների միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել անտառային հողերի վարձակալության պայմանագրերի օրինակելի ձ—ը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: