Կառավարության որոշումներ

6 Ապրիլի 2006, 604 - Ն

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԿՐՃԱՏ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱ- ՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ԱՇԽԱ- ՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ — 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել աշխատաժամանակի կրճատ տ—ողություն ունեցող` առողջության համար վնասակար աշխատանքների, ծառայությունների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Առողջության համար վնասակար աշխատանքների, ծառայությունների համար սահմանել աշխատաժամանակի շաբաթական 36 ժամ տ—ողություն:

3. Առողջության համար վնասակար աշխատանքներ, ծառայություններ կատարող փրկարարական ծառայողներին վճարել հավելում` ժամային պաշտոնային դրույքաչափի

50 տոկոսի չափով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023