Կառավարության որոշումներ

27 Ապրիլի 2006, 602 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱ- ԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 477 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» N 477 որոշման մեջ կատարել հետ—յալ փոփոխությունները — լրացումները`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրության`

ա) 12-րդ կետի «է» ենթակետը`

«նախագահին» բառից հետո լրացնել «փոխնախագահին» բառով,

լրացնել հետ—յալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ՀՀ ԳԱԱ-ի նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարի, նախագահության անդամի, բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոններում».

բ) 16-րդ կետի երկրորդ պարբերությունը «նախագահը» բառից հետո լրացնել «փոխնախագահը» բառով.

գ) 28-րդ կետը «փակ (գաղտնի) քվեարկությամբ» բառերից հետո լրացնել «ցուցակային կազմի մեջ ընդգրկված անդամների» բառերով.

դ) 29-րդ կետի «ե» ենթակետում — 31-րդ կետում «ակադեմիկոս-քարտուղար» բառերը փոխարինել «փոխնախագահ» բառով.

ե) 3-րդ բաժինը լրացնել հետ—յալ բովանդակությամբ նոր ` 33.1-ին կետով.

«33.1. ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահն ընտրվում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում`

ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսներից` ՀՀ ԳԱԱ-ի նախագահի ներկայացմամբ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: