Կառավարության որոշումներ

4 Մայիսի 2006, 584 - Ն

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության — Համաշխարհային բանկի միջ— աղքատության կրճատմանն աջակցության երկրորդ վարկի առաջընթացն ապահովելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 939-Ն որոշմամբ հաստատված՝ աղքատության կրճատմանն աջակցության առաջընթացն ապահովելու 2005 թվականի որոշ միջոցառումների ծրագրի 48-րդ կետի պահանջը գյուղական ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ, որն օժանդակող ֆինանսավորման մեխանիզմով նպատակ ունի ապահովելու համընդհանուր մատչելիություն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ապահովման միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի — սոցիալական հարցերի նախարարին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետներին տրամադրել սահմանամերձ — բարձր լեռնային բնակավայրերի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, այդ թվում` նպաստառու ընտանիքների ցուցակները:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին`

ա) գյուղական համայնքների անապահով ընտանիքների հաշվառման, նրանց գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական աջակցության գնահատման նպատակով ստեղծել աշխատանքային խմբեր՝ համապատասխան մարզպետարանների — տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նա— «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի ներկայացուցիչների ներգրավմամբ.

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի — սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նա— այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ ամփոփել սույն որոշման 3-րդ կետի համաձայն ստեղծված աշխատանքային խմբերի կողմից կազմված — հաստատված նյութերն ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման համար ֆինանսական աջակցության հնարավոր աղբյուրների — աջակցության կազմակերպման մեխանիզմների վերաբերյալ:

4. Սահմանել, որ գնահատումների վերաբերյալ աշխատանքային խմբերի կողմից կազմված ցուցակները հաստատվում են համապատասխան մարզպետի կողմից — ներկայացվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գազամատակարարման վերականգնման — գազաֆիկացման տարեկան ծրագրերի կազմման ժամանակ հաշվի առնել սահմանամերձ — բարձր լեռնային բնակավայրերի գազաֆիկացման առաջնահերթության անհրաժեշտությունը:

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին համապատասխան փոփոխություն կատարել բնական գազի մատակարարման — օգտագործման կանոններում` նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել մատակարարին գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման աշխատանքները կատարել առանց գազամատակարարման համար կանխավճար գանձելու:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: