4 Մայիսի 2006, 583 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 54-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել պետական անտառները համայնքային կազմակերպություններին առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Համայնքային կազմակերպությունների հետ հավատարմագրային կառավարման պայմանագրեր կնքելու լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել պետական անտառների հավատարմագրային կառավարման հայտի — հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձ—երը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր