13 Ապրիլի 2006, 580 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 580 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից հարկվող օբյեկտների — հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգը հաստատելու — Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շուկայական (սովորաբար կիրառվող) գները որոշելու մասին» N 580 որոշման մեջ կատարել հետ—յալ լրացումները`
ա) որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի «գ» ենթակետը լրացնել հետ—յալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«- պետության կամ այլ անձանց շինարարական պատվերների (այդ թվում` մրցույթների) շրջանակներում նախատեսված շահույթը,
- կապիտալ շինարարության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից հաստատված շինարարական նորմերը (չափերը):».
բ) որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետը լրացնել հետ—յալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում, պետության կամ այլ անձանց պատվերների (այդ թվում` մրցույթների) շրջանակներում շինարարություն իրականացնողների կողմից կատարված ծախսերը հարկման նպատակով ընդունվում են փաստացի կատարված ծախսերի չափով, բայց ոչ ավելի, քան այդ պատվերներով (այդ թվում` մրցույթներով) նախատեսված ծախսերի (ծախսումների) մեծությունից:»: