23 Մարտի 2006, 579 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂ- ՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ — 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 21,0 հազ. տոննա ազոտական պարարտանյութի մեկ տոննան 90025.0 դրամով մատակարարելու նպատակով յուրաքանչյուր տոննայի իրացման դիմաց 16025.0 դրամ սուբսիդիա տրամադրելու համար`
ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 216525.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին — կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով).
բ) առաջարկել Հայաստանի Հանրապետության գյուղի — գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրված պարարտանյութի բաշխացուցակին համապատասխան` պարարտանյութ մատակարարող կազմակերպությանը որպես սուբսիդիա հատկացնել 120000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2409-Ա որոշմամբ նախատեսված գումարներից:
4. Հաստատել ըստ մարզերի սուբսիդավորված ազոտական պարարտանյութի (այսուհետ` պարարտանյութ) բաշխացուցակը՝ համաձայն N 2 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ հաստատել ըստ մարզերի պարարտանյութի բաշխման ժամանակացույցը — առաքել մարզպետարաններին:
6. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝
ա) հաստատված ժամանակացույցին համապատասխան ապահովել պարարտանյութի դիմաց վճարումների կատարումը, կազմակերպել պարարտանյութի ստացումը, փոխադրումն ու բաշխումը համայնքներին — հսկողություն սահմանել նշված գործընթացների իրականացման նկատմամբ.
բ) պարարտանյութի դիմաց կատարված վճարումների, փոխադրման — բաշխման աշխատանքների ընթացքի մասին յուրաքանչյուր տասնօրյակ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն.
գ) համայնքներում շահառուներին հատկացվող պարարտանյութի առավելագույն քանակությունը սահմանել՝ 500 կգ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: