8 Ապրիլի 2004, 436 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
որոշմամբ հաստատված`
ա) գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի`
16-րդ կետի երկրորդ պարբերությունը «բացառությամբ առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնման ձևով կատարվող» բառերից հետո լրացնել «և համայնքների կարիքների համար գնումների բազային միավորի երեք քառորդը չգերազանցող» բառերով,
20-րդ կետի երկրորդ պարբերությունը «գնման ձևի կիրառման» բառերից հետո լրացնել «և համայնքների կարիքների համար գնումների բազային միավորի երեք քառորդը չգերազանցող գնումների կատարման» բառերով.
բ) գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգի`
3-րդ կետը «բացառությամբ առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնման ձևով կատարվող» բառերից հետո լրացնել «և համայնքների կարիքների համար գնումների բազային միավորի երեք քառորդը չգերազանցող» բառերով,
61-րդ կետը «գնման ձևով կատարված» բառերից հետո լրացնել «և համայնքների կարիքների համար գնումների բազային միավորի երեք քառորդը չգերազանցող» բառերով։
2. Սահմանել, որ սույն որոշման պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը համայնքների կարիքների համար կատարված` գնումների բազային միավորի երեք քառորդը չգերազանցող գնումների հետ կապված հարաբերությունների վրա։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։