18 Օգոստոսի 2005, 2415 - Ն
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ` ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ԲԱՑՎԱԾՔՆԵՐԻ) ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաս-
տանի Հանրապետության օրենքի 48-րդ — 49-րդ հոդվածներով սահմանված
դրույթները — ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքային
կառավարման նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավա-
րությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի — Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» համատեղ հրամանով ստեղծված հանձնաժողովի առաջարկներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ոչ բնակելի տարածքները (բացվածքները)` համաձայն N 1 հավելվածի, համարել համապատասխան համայնքներին սեփականության իրավունքով հանձնված:
2. Տարածքների (բացվածքների)` համաձայն N 2 հավելվածի, տնօրինման իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքների (բացվածքների) սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները.
բ) սույն կետի «ա» ենթակետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո դրանց հետագա տնօրինման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
4. Հանձնաժողովի նախագահին` շարունակել տարածքների գույքագրման աշխատանքները — եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ դրանց հետագա պատկանելության վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։