8 Ապրիլի 2004, 435 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «ԼԱԶԵՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ» ԵՎ «ԱՐՄԵՆԻԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Լազերային տեխնիկա» և «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերությունների` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել «Լազերային տեխնիկա» և «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրություններում սահմանված կարգով համապատասխան փոփոխությունների կատարումը։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 849 որոշման 2-րդ կետը։