4 Մայիսի 2006, 575 - Ն
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱԼԴԱՐԱՅԻ, ՍՈՖԼՈՒԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱ- ՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՏՈՐՈՒՆԻՔԻ, ՎԱՐԴԱՆԻՁՈՐԻ, ԼԵՀՎԱԶԻ, ՆՅՈՒ- ՎԱԴԻԻ, ԵՂԵԳԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ, ԶԵԴԵԱՅԻ, ՀԵՐՄՈՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳՈՂԹԱՆԻԿԻ ԳՅՈՒ- ՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԲԱԳՐԱՎԱՆԻ, ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ (ԱԽՈՒՐՅԱՆԻ ՇՐՋ.) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՎԱՆՔԻ, ԽԱՉԱՐՁԱՆԻ, ՀՈՎՔԻ, ԴԵԲԵԴԱՎԱՆԻ, ԶՈՐԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարին` 2006 թվականի մայիսի 21-ին կայանալիք` Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի ղեկավարի, Ալդարայի, Սոֆլուի գյուղական համայնքների ղեկավարների, Տորունիքի, Վարդանիձորի, Լեհվազի, Նյուվադիի, Եղեգի գյուղական համայնքների ղեկավարների — ավագանու անդամների, Վայոց ձորի մարզի Եղեգիսի, Զեդեայի, Հերմոնի գյուղական համայնքների ղեկավարների — ավագանու անդամների, Գողթանիկի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2006 թվականի մայիսի 28-ին կայանալիք` Շիրակի մարզի Քարաբերդի գյուղական համայնքի ղեկավարի, Բագրավանի, Մուսայելյանի (Ախուրյանի շրջ.) գյուղական համայնքների ավագանու անդամների, Տավուշի մարզի Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի, Դեբեդավանի, Զորականի գյուղական համայնքների ղեկավարների — ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման — անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 3617195 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: