30 Մարտի 2006, 571 - Ն
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱ- ԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10, 16, 22, 24, 25, 26, 27 — 28-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ապահովագրական նպաստի հաշվարկման, նշանակման — վճարման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
գ) ապահովագրական նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի (եկամտի) հաշվարկման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
դ) ապահովագրական նպաստը հաշվարկելիս ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային գործունեության տեսակները, դրանց հաշվառման կարգն ու պայմանները` համաձայն N 4 հավելվածի.
ե) գործատուի` վարձու աշխատողների ապահովագրական նպաստների վճարմանն ուղղված միջոցները փոխհատուցելու կարգը` համաձայն N 5 հավելվածի.
զ) ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձ—ը, լրացման ու տրամադրման կարգը` համաձայն NN 6 — 7 հավելվածների.
է) օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկն ապահովագրական նպաստ նշանակելու համար հիմք ընդունելու կարգը` համաձայն N 8 հավելվածի.
ը) չստացված ապահովագրական նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը — դրանք ներկայացնելու կարգը` համաձայն N 9 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի — սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին — Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ հաստատել գործատուի միջոցներից ապահովագրական նպաստները վճարելու ուղղությամբ կատարված ծախսերը փոխհատուցելու նպատակով գործատուի կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին հաշվետվության հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացվող տեղեկանքի ձ—ը։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին — Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ հաստատել բժշկական հաստատություններն անաշխատունակության թերթիկների ձ—աթղթերով ապահովելու կարգը, անաշխատունակության թերթիկները լրացնելու — քաղաքացիներին տրամադրելու հետ կապված` բժշկական հաստատության ներքին ընթացակարգերը։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի — սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին — Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` ապահովել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի — սույն որոշման հասարակական իրազեկումը։
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ձեռնարկել միջոցներ` ապահովագրական նպաստի նշանակման համար հիմք հանդիսացող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը լրացնելու — տրամադրելու կարգը բժշկական հաստատության կողմից պահպանելու համար:
6. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցների կազմավորման — ծախսման կարգի մասին — Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրությունները հաստատելու մասին» N 584 որոշման 3-րդ, 4-րդ,
5-րդ — 6-րդ կետերը, որոշման 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրության 1-ին կետի «ա», «բ», «գ» ենթակետերը, 3, 4, 8-42, 52, 53, 55, 57 —
58-րդ կետերը,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 10-ի «Անհատ ձեռներեցությամբ, գիտական ու ստեղծագործական գործունեությամբ — անհատական գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձանց պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 95 որոշումը,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերի իրականացման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 184 որոշման 1, 2, 4, 5 — 6-րդ կետերը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: