27 Ապրիլի 2006, 568 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Պետական ոչ առ—տրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Հայաստանի ազգագրության պետական թանգարանի — Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր» պետական հիմնարկը վերակազմավորման ձ—ով վերակազմակերպել «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության — ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առ—տրային կազմակերպության:
2. Ընդունել ի գիտություն, որ «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության — ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առ—տրային կազմակերպությունը «Հայաստանի ազգագրության պետական թանգարանի — Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր» պետական հիմնարկի իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:
3. «Հայաստանի ազգագրության պետական թանգարանի — Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող 92248.0 դրամ արժողությամբ գույքը` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության — նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության — ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առ—տրային կազմակերպությանը:
«Հայաստանի ազգագրության պետական թանգարանի — Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող 279894.0 դրամ արժողությամբ գույքը` պետական սեփականություն հանդիսացող հողերը, շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության — նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքն անժամկետ — անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության — ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առ—տրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
4. Սահմանել, որ «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության — ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առ—տրային կազմակերպության գործունեության նպատակն ու առարկան` մշակութային գործունեության իրականացումն է, հայ ժողովրդի ազգագրությունն ու կենցաղը, մշակույթը, Սարդարապատի հերոսամարտը ներկայացնող թանգարանային առարկաների — թանգարանային հավաքածուների հայտնաբերումը, ուսումնասիրումը, հաշվառումը, պահպանումը — հրապարակումը, ինչպես նա— պատմամշակութային անշարժ հուշարձանի` Սարդարապատի հուշահամալիրի ճարտարապետական կոթողների ու զբոսայգու պահպանությունը:
5. Թույլատրել «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության — ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առ—տրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետ—յալ տեսակները`
ա) հետազոտություններ — մշակումներ հասարակական ու հումանիտար գիտությունների բնագավառում.
բ) ցուցահանդեսների կազմակերպում.
գ) հուշարձանի պատկերով հուշանվերների պատրաստում — իրացում,
դ) թանգարանների գործունեություն — պատմական վայրերի ու շենքերի պահպանություն,
ե) հրատարակչական գործ:
6. «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության — ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առ—տրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության — ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առ—տրային կազմակերպության կառավարման, ինչպես նա— «Պետական ոչ առ—տրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» — «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:
8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության — ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առ—տրային կազմակերպության կանոնադրությունը.
բ) ապահովել «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության — ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առ—տրային կազմակերպության պետական գրանցումը.
գ) հաստատել «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության — ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առ—տրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող — ամրացվող գույքի կազմը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: