Կառավարության որոշումներ

4 Մայիսի 2006, 563 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման — ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման — Հայաստանի Հանրապետության աշխատանքի — սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջ— անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ կատարել հետ—յալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` ընտանիքների անապահովության գնահատման կարգի 7-րդ կետի`

ա) 9-րդ ենթակետից հանել «— տեղեկանք այն մասին, որ երեխայի մայրը երեխայի ծննդից առնվազն երեք հարյուր օր առաջ, երեխայի ծննդյան պահին — ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման պահին չի գտնվել (գտնվում) ամուսնության մեջ» բառերը.

բ) 10-րդ ենթակետից հանել «— յուրաքանչյուր դեպքում տեղեկանք երեխայի ծնողի ամուսնության մեջ չգտնվելու մասին» բառերը: