21 Հունվարի 2004, 23 - Ա
ՎԱՆԻԿ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վանիկ Արմենի Կոստանյանին (ծնվ.՝ 1985 թ., քաղ. Երևան, Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 50/1 (11), բն. 43) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում՝ մինչև 2008 թվականի գարնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից: