Կառավարության որոշումներ

23 Մարտի 2006, 472 - Ն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ, ԱԶԱՏ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական ուսուցման հարցերով զբաղվածության պետական ծառայություն դիմող անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, անձանց հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) զբաղվածության պետական ծառայություն դիմող անձանց գործազուրկի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտի, գրանցամատյանի, ապահովագրական ստաժը և դրանում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեությունը հիմնավորող փաստաթղթերից փաստանշում կատարելու ձևերը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` աշխատանք փնտրող` չզբաղված անձանց գործազուրկի կարգավիճակ տալու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հարցման հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում գործակալությանը տրամադրել տեղեկատվություն` աշխատանք փնտրող անձի անվամբ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության կամ վարձակալության իրավունքի մասին:

4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` աշխատանք փնտրող` չզբաղված անձանց գործազուրկի կարգավիճակ տալու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հարցման հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում գործակալությանը տրամադրել տեղեկատվություն` անձի աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակներով զբաղված լինելու ժամանակահատվածում կատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների և կատարման կամ աշխատավարձ ստանալու ժամկետների մասին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: