Կառավարության որոշումներ

13 Ապրիլի 2006, 466 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1152-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի «Անտառների պետական մոնիտորինգի համակարգի ներդրման մասին» N 1152-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 4-րդ կետի «դ» ենթակետում «մարտի 1-ը» բառերը փոխարինել «հուլիսի 15-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: