13 Ապրիլի 2006, 464 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2005 թվականին կնքված ծրագրային ֆինանսական օգնության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին, «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 19-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) գումարներն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 228-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման N 5 հավելվածում`
ա) «Տարածքային կառավարում և համայնքային զարգացում» բաժնի 4-րդ սյունակից հանել «ՀՀ բնապահպանության նախարարության ԾԻԳ» բառերը,
բ) «Տարածքային կառավարում և համայնքային զարգացում» բաժնի 1-ին կետի «գ» ենթակետում «Ն. Գետաշեն - Վ. Գետաշեն Մադինա ճանապարհի նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և 22 կմ երկարությամբ ճանապարհի 1.5 կմ հատվածի նորոգում» բառերը փոխարինել «Վ. Գետաշենի ներհամայնքային նշանակության կենտրոնական ճանապարհի հիմնանորոգում» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 228-Ն որոշման N 5 հավելվածով նախատեսված առանձին միջոցառումների գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարաններին` համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզպետներին՝ սույն որոշման հավելվածում ներկայացված միջոցառումների գծով նախատեսված բյուջետային միջոցների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն։