Կառավարության որոշումներ

23 Մարտի 2006, 438 - Ն

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ի N 121 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) հաշվառման ու ծառայողական քննության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) դժբախտ դեպքերի հաշվառման ու ծառայողական քննության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող (շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող) արտադրական վտանգավոր օբյեկտներում և էներգատեղակայանքներում տեղի ունեցած տեխնածին վթարների, պատահարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի հաշվառման և տեխնիկական, մասնագիտական քննության կարգերը սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի բնագավառում և էներգասպասարկման ոլորտում պետական վերահսկողության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 25-ի «Մասնագիտական հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 121 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2024

2023