8 Ապրիլի 2004, 407 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է . Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 13,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և 6,400.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով), այդ թվում` Մեղրի քաղաքում բնակվող 8 փախստական ընտանիքներին և Մեղրի քաղաքի բնակչուհի Նոնա Անտոնյանին` համապատասխանաբար` 13,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և 1,400.0 հազ. դրամ` բնակարաններ ձեռք բերելու համար, և Ագարակ գյուղի բնակիչ Ս. Սահակյանին ու Կապան քաղաքի Լեռնագործների 4-րդ նրբանցքի N 35 անհատական բնակելի տան բնակիչ Կ. Մարգարյանին` 5,000.0 հազ. դրամ` սեփականության իրավունքով իրենց պատկանող տներին գարնանային հեղեղումների հետևանքով հասցված վնասի փոխհատուցման համար: