Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2004, 406 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.        Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին հատկացնել 23,789,4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), այդ թվում` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքի հիմնանորոգման համար` 15,000,0 հազ. դրամ և  Եղեգնաձորի N 1 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար` 8,789,4 հազ. դրամ: