Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2004, 405 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է. Հրդեհի հետևանքով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ Աշոտ Հաջիի Մարությանի վնասված տան վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին հատկացնել 1,616,0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):