10 Մարտի 2004, 268 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԳՅՈՒՏԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Հաստատել 2003 թվականի նոյեմբերի 17-ին Բուխարեստում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ու Ռումինիայի գյուտերի և ապրանքային նշանների պետական գրասենյակի միջև արդյունաբերական սեփականության պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագիրը: