Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2006, 448 - Ն

ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՂ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆԸ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ և 90-րդ հոդվածների 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել`

ա) երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած և ծառայությունը շարունակող փրկարարական ծառայողների դրամական բավարարմանը հավելավճարի նշանակման կարգն ու հավելավճարի չափը` համաձայն N 1 հավելվածի.

բ) փրկարարական ծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փրկարարական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում` արտոնյալ պայմաններում ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: