Կառավարության որոշումներ

6 Ապրիլի 2006, 443 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 2039-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները, անհատական կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N 2039-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման N 1 հավելվածի`

«ա» կետից հանել «կամ գլխավոր» բառերը,

«բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) հանձնաժողովի անդամը`

առաջադրման պահին պետք է ունենա մաքսային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

առաջադրման պահին պետք է զբաղեցնի մաքսային ծառայության կամ քաղաքացիական ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն».

բ) որոշման N 2 հավելվածի չորրորդ և վեցերորդ պարբերություններում «մաքսասակագնային վարչության» և «վերահսկողության վարչության» բառերը համապատասխանաբար փոխարինել «մաքսասակագնային կարգավորման վարչության» և «մաքսային վերահսկողության վարչության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը hաջորդող օրվանից: