10 Նոյեմբերի 2022, 1726 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների
կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև համաձայն «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարությանն ամրացված՝ երկու դուդուկ նվագարանները՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության
դեսպանության միջոցով նվիրաբերել Շվեյցարիայի Ժնևի ազգագրության թանգարանին (MEG - Musée d'ethnographie de Genève)՝ թանգարանում տեղադրելու
և ցուցադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով, Ժնևի ազգագրության թանգարանի (MEG - Musée d'ethnographie de Genève) հետ սույն որոշման 1-ին կետում նշված շարժական գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը: