Կառավարության որոշումներ

30 Մարտի 2006, 427 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին ու 23-րդ հոդվածի 3-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածով նախատեսված` Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող քաղաքացիներին նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել՝

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` 90227.1 հազ. դրամ` համաձայն NN 3.1 - 3.11 հավելվածների,

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` 6685.6 հազ. դրամ` Երևան քաղաքի թաղային համայնքների ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների գործունեության կազմակերպման նպատակով պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` համաձայն N 4 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

ա) մեկ անձից գնում կատարելու ձևով ապահովել սույն որոշմամբ նախատեսված գրասենյակային ապրանքների ու նյութերի ձեռքբերումը և դրանց տրամադրումը Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ու Երևան քաղաքի թաղային համայնքների ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին.

բ) մեկ անձից գնում կատարելու ձևով ապահովել զանգվածային լրատվության միջոցներով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ հաստատված կարգի մասին հանրության իրազեկման ծառայությունների ձեռքբերումը.

գ) Երևան քաղաքի թաղային համայնքների ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների գործունեության կազմակերպման նպատակով պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման համար Երևան քաղաքի թաղային համայնքների ղեկավարների հետ կնքել պայմանագրեր` դրանցում նշելով միջոցների տրամադրման նպատակը, նպատակային ծախսատեսակների կատարման ժամանակահատվածը (տևողությունը), տրամադրվող միջոցների չափը և դրանց ծախսման նորմատիվները` համաձայն N 5 հավելվածի, նպատակային ծախսատեսակների կատարումից հետո եռօրյա ժամկետում տրամադրված միջոցների չօգտագործված գումարների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման պահանջը, համայնքներին տրամադրված միջոցների կամ դրանց մի մասի ոչ նպատակային օգտագործման դեպքում այդ համայնքների պատասխանատվությունը (ոչ նպատակային օգտագործված գումարների հետգանձում համայնքների միջոցներից) և այլ դրույթներ, որոնք կնպաստեն տրամադրված միջոցների արդյունավետ օգտագործմանը:

4. Սահմանել, որ սույն որոշման համաձայն ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է այդ ապրանքների և ծառայությունների փաստացի ձեռքբերման ծավալներին համապատասխան՝ NN 3.1 - 3.11 և N 4 հավելվածներով սահմանված հատկացումների սահմաններում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: