Կառավարության որոշումներ

3 Մարտի 2004, 262 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ՝ «ԾԱԿ ՔԱՐ» ԿՈՉՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.        Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ «Ծակ քար» կոչվող տարածքի  հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և  անտառային ֆոնդի հողերից 2.4 հեկտար այլ հողեր փոխադրել՝ էներգետիկայի,    տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝  հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: