3 Մարտի 2004, 261 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅԳՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, — համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 2254,9 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 2242,4 հեկտարը, որից` 332,5 հեկտար վարելահող, 166 հեկտար խոտհարք, 1504 հեկտար արոտ, 239,9 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
բ) 2,5 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 2,25 հեկտարը՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, իսկ 0,25 հեկտարը` հասարակական կառուցապատման համար.
գ) 2 հեկտար արոտը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման — այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման համար.
դ) 8 հեկտար արոտը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի — կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում` 7 հեկտարը հիդրոէլեկտրակայանի — օժանդակ կառույցների շինարարության, իսկ 1 հեկտարը՝ աղբավայրի համար: