Կառավարության որոշումներ

3 Մարտի 2004, 260 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՇՏՈՒՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.        Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտունի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող  1507,4  հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝        ա) 1506 հեկտարը, որից` 44,8 հեկտար վարելահող, 8,2 հեկտար խոտհարք, 614 հեկտար արոտ, 839 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 2 հեկտար վարելահողը` աճուրդով օտարելու համար.        բ) 1,4 հեկտար այլ հողեր` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: