Կառավարության որոշումներ

7 Հուլիսի 2022, 1026 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1644-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 7-ի «Գորիսի բժշկական կենտրոն» և «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները նվազեցնելու, պետական գույքի կառավարման կոմիտեին անշարժ գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին N 1644-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Հ․ Յոլյան փողոց 2/2 հասցեում գտնվող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 05052022-09-0028), 0,0521 հա հողամասով (կադաստրային ծածկագիրը՝ 09-003-0121-0258) և 152,1 քմ շենք-շինությամբ (դիարան՝ 146․7 քմ, կադաստրային համարը՝ 09-003-0121-0258-001, հոր՝ 3․5 քմ, կադաստրային համարը՝ 09-003-0121-0258-002, պարիսպ՝ 1․9 քմ, կադաստրային համարը՝ 09-003-0121-0258-003)՝ հաշվեկշռային 43,144,773 դրամ արժեքով (այսուհետ՝ անշարժ գույք 1) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։».
2) որոշման 4-րդ կետում «6» թիվը փոխարինել «10» թվով։