3 Մարտի 2004, 252 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի ինստիտուտների շենքերի և շինությունների բնականոն ջերմամատակարարումը ձմռան ամիսներին ապահովելու համար ջեռուցման արտաքին և ներքին ցանցերի, ինչպես նաև կաթսայատների վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 60,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով): 2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը տրամադրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրա-պետության 2004 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային նախատեսված միջոցները տրամադրելու մասին» N 150-Ն որոշմամբ սահմանված կարգով: