Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2022, 1006 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն
ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4
և 5 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը սույն որոշման N 1 հավելվածով սահմանված 1155 «Բնական պաշարների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և պահպանում» ծրագրի 11003 «Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» լրացուցիչ միջոցառման և 11012 «Որսի օբյեկտ հանդիսացող կենդանիների հաշվառում» միջոցառման, ինչպես նաև 1016 «Շրջակա
միջավայրի վրա ազդեցության գնահատում և մոնիթորինգ» ծրագրի 11007 «Արարատյան
դաշտավայրի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման եղանակների ու պահանջվող միջոցների հաշվարկի վերանայում» միջոցառման ծառայությունների
ձեռքբերումն իրականացնել մեկ անձից՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ
հաստատված կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի 38-րդ և 6-րդ կետերի հիմքով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5