Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2022, 1000 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 885-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերը, 65-րդ հոդվածի 2-րդ մասը, 172-րդ հոդվածի 4-րդ մասը, 928.6-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևան
քաղաքի Ադոնցի փողոցի N 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը հաստատելու մասին» N 885-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «ՄԼ-ՄԱՅՆԻՆԳ» բառերը փոխարինել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» բառերով.
2) որոշման հավելվածի 15-րդ և 23-րդ կետերում «ՄԼ-ՄԱՅՆԻՆԳ» բառերը փոխարինել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: