Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2022, 990 - Ա

«ՍԵՎԱՆԻ ՋՐԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Մաքսային կարգավորման մասին օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 145-րդ հոդվածի 1-ին մասը և Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությանը՝ Հրաժարում՝ հօգուտ պետության թիվ 05100010/070222/0007448 մաքսային հայտարարագրով մաքսային ընթացակարգով
հանձնված՝ 5293114 դրամ մաքսային արժեքով, 315 կգ բրուտտո քաշով, սպորտային առագաստանավեր OPTIMIST՝ թվով 5 հատ, 139673 դրամ մաքսային արժեքով, 5 կգ բրուտտո քաշով սպորտային առագաստանավի՝ երկշերտ, անջրաթափանց ծածկոցներ՝ թվով 5 հատ, 404569 դրամ մաքսային արժեքով, 55 կգ բրուտտո քաշով անվասայլակներ նախատեսված սպորտային առագաստանավերի համար՝ թվով 5
հատ (այսուհետև՝ գույք) սեփականության իրավունքով հանձնել «Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 35.210.01003):
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գույքը հանձնել «Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ վերջինիս հետ կնքելով գույքի հանձնման - ընդունման ակտ:

Արխիվ

2024

2023