30 Հունիսի 2022, 973 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 623-Ն ԵՎ N 659-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի «Հորիզոնական մոնիթորինգի համակարգից օգտվելու հնարավորություն ունեցող կազմակերպությունների գործունեության ոլորտները սահմանելու մասին» N 623-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի «Հորիզոնական մոնիթորինգի անցկացման վերաբերյալ դիմումի ձևը, լրացման, ներկայացման կարգը և ժամկետները, համաձայնագրի ձևը, կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքման, մերժման հիմքերը, մոնիթորինգի անցկացման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը (այդ թվում` գործարքների փաստաթղթավորմանը) և հաշվապահական հաշվառման ծրագրին իրական ժամանակում հարկային մարմնի տեղեկատվական համակարգի համար լրիվ հասանելիության ապահովման կարգը սահմանելու մասին» N 659-Ն որոշումը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: