30 Հունիսի 2022, 970 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերը «չափով՝» բառից հետո լրացնել «դեպքի ծագման օրվանից վեց ամսվա ընթացքում՝ քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի դիմումի կամ նրա անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա, տվյալ մարմնի գլխավոր քարտուղարի կամ օրենքով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի կողմից» բառերով.
2) որոշման 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի «գ» պարբերությունները «ընտանիքի անդամի» բառերից հետո լրացնել «(ամուսինը, ծնողները, զավակները)» բառերով, իսկ «հիվանդության» բառից հետո՝ «՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից՝ տվյալ տարվա ընթացքում առնվազն 21 օր ընդհանուր տևողությամբ հիվանդանոցային պայմաններում բուժում ստացած լինելու դեպքում (դեպքի ծագման օրը հաշվարկել հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու վերջին օրվանից)» բառերով.
3) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 6.1-ին ենթակետերով.
«5.1) պետական իշխանության մարմիններում (բացառությամբ սույն կետի 6.1-ին ենթակետում նշված մարմնի) քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի մահվան դեպքում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին կարող է տրվել դրամական օգնություն մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով` դեպքի ծագման օրվանից վեց ամսվա ընթացքում՝ քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ընտանիքի անդամի դիմումի կամ նրա անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա, տվյալ մարմնի գլխավոր քարտուղարի կամ օրենքով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի կողմից,»,
«6.1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի մահվան դեպքում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի մինչև 1 տոկոսի սահմաններում կարող է տրվել դրամական օգնություն մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով` դեպքի ծագման օրվանից վեց ամսվա ընթացքում՝ քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ընտանիքի անդամի դիմումի կամ նրա անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա, տվյալ մարմնի գլխավոր քարտուղարի կամ օրենքով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի կողմից,».
4) որոշման N 1 հավելվածում «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ» բառերով, «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերով, «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» բառերը փոխարինել «ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: