23 Հունիսի 2022, 951 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և հաշվի առնելով Հայաստանի
Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն
որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի ցանկի 5-րդ կետի
հիման վրա կատարվող գնումների գործընթացի առանձնահատկությունները՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության
համակարգում սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների կատարման
ընթացակարգերի առանձնահատկությունները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից: