Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2022, 932 - Լ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ - ՄԱՍՆԱՎՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 723 - Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ
հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից
հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության
միջոցառման իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի
19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար
տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման հավելվածի՝
1) 4-րդ կետի՝
ա. 6-րդ ենթակետում «ավտոմատ գանձման սարք (նաև՝ ԱԳՍ)» բառերը
փոխարինել «ՊՈՍ-տերմինալ» բառերով, իսկ ամբողջ տեքստում «ԱԳՍ-եր» բառը
և դրա հոլովաձևերը փոխարինել «ՊՈՍ-տերմինալների» բառերով և դրանց
համապատասխան հոլովաձևերով,
բ. 7-րդ ենթակետը «բանկի բանկոմատներում» բառերից հետո լրացնել «և
նույն բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով» բառերով.
2) 11-րդ կետը «բանկի բանկոմատներում» բառերից հետո լրացնել «և նույն
բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով» բառերով, իսկ «վճարում կատարած
կենսաթոշակառուները» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ այն շահառուների,
որոնց կենսաթոշակ ստանալու իրավունքը ծառայության կողմից հետվճարի վճարման
ցուցակը ձևավորելու օրվա դրությամբ դադարեցված է մահվան հիմքով» բառերով.
3) 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«12. Սույն միջոցառմամբ նախատեսված՝ անկանխիկ եղանակով կատարված
վճարումների հետվճարները հաշվարկվում են բանկերի կողմից յուրաքանչյուր
ամիս՝ նախորդ ամսվա ընթացքում ՊՈՍ-տերմինալների միջոցով և տվյալ բանկի
բանկոմատներում և նույն բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով կոմունալ
ծառայությունների դիմաց կենսաթոշակային քարտերով իրականացված գործարքներից (կատարված վճարումներից)՝ բացառությամբ այն շահառուների, որոնց
կենսաթոշակ ստանալու իրավունքը ծառայության կողմից հետվճարի վճարման
ցուցակը ձևավորելու օրվա դրությամբ դադարեցված է մահվան հիմքով:»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի
N 723-Լ որոշմամբ հաստատված միջոցառման իրականացման լիազորությունները
վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության միասնական սոցիալական ծառայությանը։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ապահովել
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ սոցիալական ապահովության
հաշվի պայմանագիր կնքած և «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական
փոխգործակցության միջոցառման» շրջանակներում գործընկերության հայտ
ներկայացրած բանկերի հետ լրացուցիչ համաձայնագրի կնքումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա
ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին
հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության
միջոցառումից» բխող հետվճարների ֆինանսավորման նպատակով Հայաստանի
Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի
Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն
որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ: 

հավելված

Արխիվ

2024

2023